Պարի բարեկամական փառատոն Վանաձորում

Մայիսի 1-ին Վանաձոր քաղաքում կայացավ ամենամյա Պարի բարեկամական փառատոն, որն այս տարի նվիրված էր վաստակաշատ պարուսույց Սեյրան Սոլոմոնյանի աշխատանքային գործունեության 25-ամյա տարելիցին։ Փառատոնին մասնակցում էին բազմաթիվ պարային խմբեր Հայաստանի տարբեր մարզերի քաղաքներից ու համայնքներից։ Շիրակի մարզը ներկայացնող պարային համույթների թվում էր նաև Լանջիկ համայնքի պարի ստուդիան՝ գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Փահլևանյանի և Լանջիկի Համայնքային կենտրոնի պատասխանատու Արմենուհի Առաքելյանի ուղեկցությամբ։
Լանջիկի պարի ստուդիան հանդես եկավ հայկական ժողովրդական և սպորտային պարերով, որոնք ջերմ ընդունելության արժանացան հանդիսատեսի կողմից։

Միջոցառման ավարտին պարային բոլոր խմբերն արժանացան մասնակցության համար հավաստագրերի։ Սա արդեն թվով երկրորդ փառատոնն է, որին մասնակցում է Լանջիկի երիտասարդ պարի ստուդիան։

ԿՀԶ ՀԿ-ն շնորհավորում է Լանջիկի պարի խմբի սաներին և պարուսույց Ռ․ Փահլևանյանին՝ հերթական հաջողության համար և մաղթում նորանոր բեմեր և ձեռքբերումներ։

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1047815875292849.1073741967.158335984240847&type=3″]


Շնորհակալ ենք Ռ․ Փահլևանյանին՝ լուսանկարներն ու տեսագրությունը մեզ փոխանցելու համար։