ԿՀԶ ՀԿ-ն անակնկալ էր պատրաստել Թորոսգյուղի երիտասարդների համար: Այսօր նրանց հանձնվեցին «Կինոակումբ Թորոսգյուղ համայնքի համար» ծրագրի շրջանակներում ձեռք բերված տեխնիկական սարքավորումները:
Կինոակումբի ստեղծման ծրագիրը ԿՀԶ ՀԿ-ին էր ներկայացվել «Գյուղական համայնքների զարգացում եվ խաղաղաշինություն՝ խաղաղության կրթության միջոցով» ծրագրի շրջանակներում հայտարարված փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի երրորդ փուլին:
Համայնքային կենտրոնի ակտիվիստների կողմից ներկայացված ծրագիրը նպատակ ունի կինոակումբի ստեղծման միջոցով ապահովել համայնքի երիտասարդների ժամանցի արդյունավետ կազմակերպումը: Ծրագրի նախաձեռնողները վստահ են, որ կինոակումբը կնպաստի երիտասարդների համախմբմանը մեկ գաղափարի շուրջ, կբարձրացնի նրանց տեղեկացվածությունը տարբեր ոլորտներից, առավել ակտիվ կներգրավվեն համայնքային կյանքի մեջ, իսկ ուսուցողական ֆիլմերի դիտումներից հետո կազմակերվող քննարկումներն ու կարծիքների փոխանակումը երիտասարդների մոտ կզարգացնեն քննադատական մտածողությունն ու բանավիճելու կարողությունը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել նաեվ ֆիլմադարան՝ նախատեսված տարիքային տարբեր խմբերի համար: Ֆիլմերի, ուսուցողական հաղորդումների ցուցադրությունը տեղի կունենա շաբաթական մեկ կամ երկու անգամ եվ թեմայի բովանդակությունից կախված կընտրվի տարիքային համապատասխան լսարան:
Ծրագրի շրջանակներում ԿՀԶ ՀԿ կողմից ձեռք են բերվել բարձրախոսներ եվ պրոյեկցիոն սարք, իսկ սարքի աշխատանքն ապահովող համակարգիչը տրամադրել է Թորոսգյուղի դպրոցը, որն էլ կլինի համայնքի ներդրումը ծրագրին:
Նշված տեխնիկական սարքավորումները կօգտագործվեն դպրոցում եվ համայնքում կազմակերպվող այլ միջոցառումների ժամանակ եվս:
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1047978398609930.1073741968.158335984240847&type=3″]