Նախորդ շաբաթ Թորոսգյուղի դպրոցականներն իրենց հասակակիցներին ներկայացրեցին նոր ու հետաքրքիր ձևաչափով ֆորում-ներկայացումներ: Ֆորում-թատրոնը, կամ որ նույնն է՝ ինտերակտիվ թատրոնը, և՛ թատերական ժանր է, և՛ հասարակական խնդիրներ բարձրացնող գործիք: «Կանայք հանուն զարգացման» ՀԿ կողմից կազմակերպված ֆորում-թատրոնը նպատակ ուներ այս մեթոդը որպես կոնֆլիկտների կառավարման գործիք օգտագործելով, դպրոցականների հետ գտնել լուծումներ՝ իրենց հուզող մի շարք հարցերի վերաբերյալ:
Դպրոցականներն ընտրել էին այնպիսի թեմաներ, որոնք այսօր խիստ արդիական են ու առնչվում են իրենց հասակակիցներին, այդ իսկ պատճառով ներկայացումները բուռն արձագանք ստացան հանդիսատեսի կողմից, դպրոցականներն ու ներկայացմանը մասնակից ուսուցիչները նույնպես ակտիվորեն սկսեցին քննարկել դրանք ու լուծման տարբերակներ առաջարկել: Հանդիսատեսներից մեկը փոխարինելու եկավ «դերասաններից» մեկին և լուծման իր տարբերակով փոխեց նեկայացման ավարտը:
Ֆորում-թատրոնը յուրահատուկ աշխուժություն առաջացրեց ներկաների մոտ՝ եղան տարբեր կարծիքներ, առաջարկություններ, կարծիքների բախումներ ու կոնֆլիկտի լուծման բազմաթիվ լուծումներ: Ամենակարևորն այն է, որ ֆորում-թատրոնը ծառայեց իր նպատակին՝ աշակերտներին մտածելու եվ այդ թեմաների շուրջ խորհելու տեղիք տվեց:
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.948855365188901.1073741944.158335984240847&type=3″]