Լանջիկի Համայնքային կենտրոնում տեղի ունեցած հանդիպումը 2 նպատակ ուներ՝
- Ամփոփել «Փոխենք գյուղի երեխաների առօրյան» ծրագրի առաջին փուլի արդյունքները, լսել առաջարկություններ, կարծիքներ՝ նմանատիպ միջոցառումներն հետագայում առավել հետաքրքիր ու հիշարժան անցկացնելու համար, ինչպես նաեվ համատեղ քննարկել ծրագրի հաջորդ փուլի համար նախատեսված կազմակերպչական աշխատանքներն ու հետագա անելիքները:
- Հանդիպման երկրորդ նպատակն էր մասնակիցներին ներկայացնել «Տնտեսական կայունություն մասնագիտացված կրթության միջոցով» ծրագրի ընթացքը ու մինչ այժմ ձեռք բերված հաջողությունները, ինչպես նաեվ քննարկել այդ ծրագրի հետ կապված առաջարկներ ու կազմակերպչական հարցեր:
Հանդիպման սկզբում ԿՀԶ ՀԿ նախագահ Գ. Մարկոսյանը շնորհակալություն հայտնեց եվ շնորհակալագրեր հանձնեց Լանջիկի համայնքապետ Արա Մարդոյանին, Համայնքային կենտրոնի պատասխանատու Արմենուհի Առաքելյանին, Համայնքային կենտրոնի կամավորներին՝ կազմակերպված միջոցառումներին մեծապես աջակցելու, ամանորյա միջոցառումները տոնի վերածելու եվ սեփական օրինակով համայնքն առավել ամուր ու համախմբված դարձնելու համար:
Ամենքն իրենց հերթին նշեցին այն այն դրական ազդեցությունն ու փոփոխությունները, որոնք իրենց հետ բերեց այս ծրագիրը եվ հիմա բոլորն անհամբերությամբ սպասում են ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը՝ ծաղրածուի եվ մուլտ հերոսների հագուստների ձեռքբերմանը՝ արդեն պլանավորած համայնքային միջոցառումները նոր ձեվաչափով կազմակերպելու համար:
Հանդիպման մասնակիցներն իրենց գոհունակությունը հայտնեցին նաեվ վարսահարդարման ծրագրի համար, նշելով, որ արդեն հասցրել են օգտվել դասընթացներին հաճախող Լուսինե Օլեյանի ծառայություններից եվ սպասում են իրենց համայնքի գեղեցկության սրահի բացմանը:
Ինչպես նշեց Լանջիկի դպրոցի տնօրեն Քնարիկ Նիկողոսյանը, գաղափարները շատ են, անելիքները՝ նույնպես, սակայն ամենակարեվորն այն է, որ համայնքը ոգեվորված է եվ ակտիվորեն մասնակցում է առաջարկվող նախաձեռնություններին: Այստեղ մեծ դեր ունի նաեվ համայնքապետը, ով մշտապես ներգրավված է Համայնքային կենտրոնի աշխատանքներին եվ հնարավորինս աջակցում է համայնքի համար անհրաժեշտ սոցիալական ծրագրերին:
[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.805506136190492.1073741920.158335984240847&type=3&uploaded=12″ slider=”1″]