Հոկտեմբերի 30-ին «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը հյուրընկալեց Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվո հյուպատոս Թիմոթի Սթրեյթին: Հյուպատոսին ուղեկցում էին Խաղաղության կորպուսի կամավոր Էմի Փարկ Ուիլսոնը, ինչպես նաև Իվեն Լարսենը Նորվեգիայից:
Այցելության հիմնական նպատակն էր ծանոթանալ կազմակերպության գործունեությանը, իրականացված և ընթացիկ ծրագրերին, կազմակերպության շահառուների ձեռքի աշխատանքներին և համագործակցության եզրեր գտնել գյուղական համայնքներում ազգային արհեստների զարգացման ուղղությամբ:
Թիմոթի Սթրեյթին հատկապես հետաքրքրում էր Շիրակի մարզի 8 գյուղերում ԿՀԶ ՀԿ-ի կողմից իրականացվող Համայնքային զարգացման ծրագիրը և ծրագրի շրջանակներում գործազրկության նվազեցման ուղղությամբ նախատեսված գործողությունները: Հյուրերը այցելեցին նաև Կազմակերպության շահառու Գոգհովիտ համայնք, որտեղ ավելի քան 5 տարի է գործում է ԿՀԶ ՀԿ-ի կողմից հիմնված Համայնքային կենտրոնը: Գոգհովիտում Թիմոթի Սթրեյթը ծանոթացավ համայնքային կենտրոնի կամավորների հետ, դիտեց Մանուշակ Ներսիսյանի և Գեղամ Մանուկյանի կողմից պատրաստած ձեռագործ և փայտի աշխատանքները: Եղան կոնկրետ առաջարկություններ, որոնք հետագայում կարող են ներառվել “Homeland Handicrafts” ծրագրում: