Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ “Սարապատ” ԳԻՏԽ համար

22.02.2021

grand call announcement«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն «Շիրակի մարզի գյուղական համայնքներում աղքատության կրճատմանն ուղղված հնարավորությունների ստեղծում՝ տեղական դերակատարների հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում հայտարարում է սոցիալական ծրագրերի դրամաշնորհային մրցույթ։

Մրցույթին կարող են դիմել միայն «Սարապատ» ԳԻՏԽ շահառու՝ Թորոսգյուղ, Արփենի, Ցողամարգ, Գոգհովիտ, Հողմիկ, Սարապատ, Սալուտ և Փոքր Սարիար բնակավայրերում գործող հասարակական կազմակերպությունները, երիտասարդական խմբերը, ինչպես նաև համայնքային ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչները։

Դրամաշնորհային ծրագրերի նպատակն է աջակցել Սարապատ միավորված համայնքի կայուն զարգացմանը՝ բարելավելով շահառու համայնքների բնակիչների կյանքի որակը իրականացվող սոցիալ-մշակութային ծրագրերի միջոցով։ Մրցույթին ներկայացվող ծրագրերը պետք է ապահովեն տնտեսական, սոցիալական և մշակութային օգուտներ Սարապատի բնակչություն, տեղական բիզնեսի, տուրիզմի և քաղաքացիական հասարակության կառույցների  համար։ Ֆինանսավորվող բոլոր ծրագրերը պետք է համապատասխանեն համայնքի զարգացման ռազմավարության մեկ կամ մի քանի առաջնահերթությունների։

1-ին փուլի  համար Հայտատուից պահանջվում է լրացնել Նախնական գաղափարի ձևանմուշը և այն ներկայացնել «Կանայք հանուն զարգացման» ՀԿ Համայնքային զարգացման ծրագրերի պատասխանատու Արմինե Շիրոյանին՝ sarapatlag@gmail.com էլեկրոնային հասցեին ամենաուշը մինչև ս/թ մարտի 2, ժամը 18։00։ 

Յուրաքանչյուր համայնք կարող է ներկայացնել մեկից ավելի գաղափարներ։

Վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվում:

 Ծրագրի մշակման ընթացքում առաջացած հարցերի դեպքում կարող եք գրել վերը նշված էլեկտրոնային հասցեով։

Ծրագրի նախնական գաղափարի ներկայացման ձևանմուշ