Թարգմանչի թափուր աշխատատեղի հայտարարություն

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նախապատմությունը

Որպես առկա իրավիճակի և հանրային կառավարման համակարգի բարելավմանն ուղղված քայլ ՀՀ իշխանությունները 2011 թվականից նախաձեռնել և աստիճանաբար իրականացնում են համայնքների խոշորացման ծրագիրը, որը տեսականորեն մեկնաբանվում է որպես համայնքների միավորման միջոցով տնտեսապես ուժեղ և ֆինանսապես կայուն համայնքների ձևավորմանն ուղղված գործընթաց և ենթադրում է՝ համագործակցություն և միասնական մոտեցումների ներդրում, կառավարման արդյունավետության բարձրացում, համանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործում և ՏԻՄ-երի կողմից տրամադրվող ծառայությունների որակի բարձրացում:

Բայց մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բնակչության վերաբերմունքի և պատրաստվածության տեսակետից խոշորացման գործընթացը խիստ վաղաժամ է և չունի սոցիալական, հոգեբանական, իրավական, տնտեսական բավարար ու անհրաժեշտ հիմքեր: Համայնքների խոշորացումը նման շտապողականությամբ և առանց համապատասխան նախապատրաստական և իրազեկման աշխատանքների իրականացնելը չի կարող բերել ցանկալի արդյունքների, քանի որ շատ դեպքերում միավորվող համայնքների բնակչությունը պասիվ, անտարբեր, իսկ երբեմն խիստ բացասական վերաբերմունք ունի միավորման գործընթացների նկատմամբ, նրանցում չկա կամ շատ թույլ է արտահայտված ինքնանույնականացումը ձևավորված նոր միավորման հետ, գրեթե բացակայում է վերջինիս պատկանելու զգացումը: Համայնքների խոշորացման ծրագրի հանդեպ բնակչության և պետական կառավարման համակարգի վերաբերմունքն ու կարծիքները, մեղմ ասած, հակասական են:

Կառավարման համակարգի նոր փոփոխությունների պայմաններում անհրաժեշտություն է առաջացել բարձրացնել միավորված համայնքների բնակչության իրազեկության մակարդակը կատարված փոփոխությունների վերաբերյալ, շարունակական հանրային երկխոսություն սկսել տեղական մակարդակում որոշում կայացնողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև, խթանել քաղաքացիական ակտիվությունը և զարգացնել նրանց հանրային մասնակցության,  վերահսկողության ու շահերի պաշտպանության ներուժն ու կարողությունները:

2.       Նպատակը և նպատակը

2.1.    Ընդհանուր նպատակը

Ծրագրի ընդհանուր նպատակն է հետևյալը՝

Քաղաքացիական ակտիվության խթանում խոշորացված համայնքներում

2.2.    Նպատակ

Պայմանագրի նպատակն է՝

Տրամադրել թարգմանչական ծառայություններ Քաղաքացիական ակտիվություն խոշորացված համայնքում ծրագրին:

3.    Ծրագրի աշխարհագրական տարածքը 

Ծրագիրն իրականացվելու է Շիրակի մարզի Սարապատ խոշորացված համայնքի 15 բնակավայրերում:

4.    Թիրախ խմբեր

Ծրագրի թիրախ խմբերն են.

1.  Մասնակիցներ՝

–    Իրազեկման հանդիպումների  (առնվազն 200);

–    Մոտիվացիոն հանդիպումների (առնվազն 200);

–    Ուսուցողական այցերի մասնակիցներ (առնվազն 50);

–    Համայնքային զարգացման հնարավորությունների ներկայացման հանդիպումների (առնվազն 60);

–    Համայնքային և տարածաշրջանային ֆորումների (առնվազն 160);

–    Համայնքային զարգացման փոքր (առնվազն 50).

2. Անդամներ՝

–     Համայնքային ակտիվ խմբերի (առնվազն 45);

–    Սարապատ խոշորացված համայնքային զարգացման ՔՀԿ

–     Սարապատ համայնքի տեղական իշխանությունների ներկայացուցիչներ

3. Օգտագործողներ՝

–      Համայնքային զարգացման հնարավորությունների ներկայացման հաշվետվություն

–      Սարապատ խումբ սոցիալական մեդիայում

–      Ուղեցույց

Ընդհանուր առմամբ, 300 մարդ կհամարվեն ծրագրի շահառուներ:

5․  Ծրագրի սկիզբ և  իրականացման ժամանակահատված

Ծրագրի տևողությունը 12 ամիս է, 2017 թվ. հոկտեմբերից մինչև 2018 թվ. սեպտեմբեր:

6. Աշխատանքի բովանդակություն

  • Ծրագրային փաստաթղթերը պետք է լինեն 2 լեզուներով՝ հայերեն և անգլերեն: Դոնոր կազմակերպության համար անհրաժեշտ է նեևառել թարգմանչի ծառայությունները գրավոր և բանավոր հաղորդակցման համար:
  • Թարգմանվելու է ծրագրի կարևոր փաստաթղթերը՝ 

#

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԺԱՄԱՔԱՆԱԿ

1

Հաշվետվություններ՝ պատմողական և ֆինանսական

4

2

Համայնքային միջոցառումների փաստաթղթեր՝ օրակարգ, մոդուլներ

6

3.

Ձեռնարկ

8

4.

Համայնքի զարգամցան հնարավորությունների գործիքակազմ և հաշվետվություն

10

5.

Ծրագրի լուսաբանումը և տեսանելիությունը ապահովող փաստաթղթեր

3

6.

Բանավոր

2

ԸՆԴԱՄԵՆԸ

33

6.  Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  • MS Office փաթեթի վարժ իմացություն
  • Անհրաժեշտության դեպքում  ծրագրի շահառու համայնքներում անցկացվող հանդիպումներին ներկա գտնվելու պատրաստակամություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն
  • Թիմում աշխատելու ունակություն

 7.      Հաշվետվություններ

         Իրականացված աշխատանքի վերաբերյալ թարգմանիչը հաշվետու է լինելու ծրագրի ղեկավարին:

8.       Դիմելու ընթացակարգ

Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքանակենսագրականը (CV)՝ info@wfd.am հասցեին։ Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2017թ․ դեկտեմբերի 6-ը։