Ցողամարգ

Մակերեսը` 18,2 կմ
Բնակչություն` 558:
Ցողամարգ գյուղը գտնվում է Աշոցքի տարածա-շրջանում, Աշոցքից 9 կմ հարավ, մարզկենտրո-նից գտնվում է 20կմ հեռավորության վրա: Գյուղը հիմնադրվել է 1825-1828 թվականներին:
Ցողամարգի ազգաբնակչությունը ներգաղթել է Արեւմտյան Հայաստանի Սվազի վիլայեթից: Նախկինում ունեցել է Ճզղլար, Չըզըխլար, Ցոխամարգ, Ցոխամարք անվանումները: Ցողամարգ է վերանվանվել 1946 թ-ին:
1918- 1920 թթ. Եղեռնից տուժել է Ցողամարգի ազգաբնակչությունը, զոհվել է մոտ 400 մարդ:
Գյուղը գտնվում է ալիքավոր բարձրադիր հարթավայ-րում` ծովի մակարդակից 1950մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ:
Բնակիչները զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ:
Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ` կաթնամսատու ուղղությամբ, թռչնաբուծությամբ:
1988թ. երկրաշարժին գյուղը ավերվեց: Ուկրաինայի շինարարների կողմից գյուղը վերականգնվեց, իսկ դպրոցը եւ բուժկետը կառուցվեց Իտալացի շինարարների կողմից: Վթարային վիճակում են գտնվում եկեղեցին, հուշարձանը:

Գյուղը գազաֆիկացված չէ, ունի հեռախոսակապ:

Այժմյան գյուղի ընդհանուր մակերեսը կազմում է 22,2 կմ, իսկ բնակչությունը կազմում է` 582 մարդ:
Գյուղն ունի 143 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարանմ բուժկետ, կապի հանգույց, խանութ:
Դպրոցում կա գրադարան, սակայն չկա համակարգչային ուսուցման կենտրոն, այն չունի սարքավորումներ և ինտերնետ կապ: Դպրոցը չունի սպորտ դահլիճ և սպորտային գույք:
Գյուղն ունի մանկապարտեզի տիպային շենք, որը կառուցվել է 1988թ. երկրաշարժից հետո ուկրաինացի շինարարների կողմից: Մանկապարտեզը գործել է 1990 թվականից, ունեցել է 48 սան: Գյուղապետարանի վատ ֆինանսավորման պատժառով 2002 թվականից մանկապարտեզը փակվել է և մինչ օրս չի գործում: Այժմ գյուղում կան մանկապարտեզ հաճախելու ենթական 33 երեխաներ: Մանկապարտեզւ ունի հարմարավետ շենք համապատասխան գույքով, սակայն խնդիր է աշխատողների աշխատավարձի հարցը:

Գյուղն ունի խմելու ջրի մեծ պաշարներ, որոնք գոյանում են բնական աղբյուրների հաշվին:

Ցողամարգի «Համայնքային կենտրոն»

Ցողամարգում  «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության աջակցությամբ 2011թ.-ին ստեղծվել է Համայնքային կենտրոն, որի նպատակն է խրախուսել առողջ և խաղաղ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը համայնքում՝ աջակցելով խաղաղ և առողջ միջավայրի ստեղծմանը: Այդ նպատակով աշխատանքներ են տարվում զարգացնելու հետաքրքրություն և մասնակցային մոտեցում Թորոսգյուղ համայնքի անդամների շրջանում՝ ձևավորելու խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման մշակույթ, զարգացնելու առողջության պահպանման և առողջ ապրելակերպի հմտություններ ցողամարգ համայնքի անդամների շրջանում, ակտիվացնելու աշխատանքը խաղաղասեր և առողջ կենտրոնների ինստիտուցիոնալացման ուղղությամբ:
Համայնքային կենտրոնի գոյության 2 տարիների ընթացքում ձևավորվել է ակտիվիստների խումբ, որոնց մասնակցությամբ աշխատանքներ են տարվում վեր հանելու համայնքի առաջնային խնդիրները և փորձում լուծել դրանք:

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ եւ «Համայնքային կենտրոնի նախաձեռնությամբ՝ համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, դպրոցի եւ մանկապարտեզի աշխատակազմի, ինչպես նաեւ համայնքի անդամների հետ համատեղ մշակվել է Ցողամարգի 2017-2020թթ. համալիր զարգացման պլանը: Ռազմավարական ծրագիրը սահմանում է համայնքի զարգացման հիմնական ուղղությունները  2 տարիների համար: Այն կդառնա ուղեցույց համայնքային ծառայությունների մակարդակի և որակի պահպանման, խթանման ու բարձրացման համար: Մեծ ազդեցություն կունենա համայնքի բնակիչների համախմբման ու համայնքի խնդիրներին մասնակցության բարձրացման գործում:

Երիտասարդական ակտիվ խումբ

Ցողամարգի երիտասարդական ակտիվ խումբը հիմնադրվել են 2017 թվականի մայիս ամսին՝ «Կանայք հանուն
զարգացման» ՀԿ նախաձեռնությամբ և Սարապատ միավորված համայնքի ղեկավարության հետ համագործակցության արդյունքում։ Ներկայումս Երիտասարդական ակտիվ խմբի անդամների թիվը 30 է: Խմբի
ղեկավարն է Կիմա Ցոլակյանը:

Սկսած իր ձևավորման առաջին օրվանից Ցողամարգի երիտասարդական խումբը ակտիվորեն ներգրավվել է երիտասարդների համախմբման և նրանց կարողությունների զարգացման գործընթացին։ Երիտասարդական խմբի հիմքի վրա 2017 թվ. հիմնվեց «Համայնք հանուն խաղաղության և զարգացման» հասարակական կազմակերպությունը, որը գրանցվել է ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից 2017թ. մայիսին:

Ցողամարգի երիտասարդական ակտիվ խմբի ռազմավարական պլան 


Ձեզ ենք ներկայացնում Ցողամարգ համայնքի “Արփի” պարային համույթի ազգային տարազների շնորհանդեսի տեսանյութը։