Նպաստել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին և աղքատության նվազեցմանը Հայաստանում՝ հզորացնելով գյուղաբնակ կանանց, տղամարդկանց ու երիտասարդներին և խթանել խաղաղաշինության գործընթացը տարածաշրջանում։
Տեսլական
Նվազագույնի հասցնել Հայաստանի քաղաքների և հեռավոր գյուղական համայնքների միջև առկա սոցիալ-տնտեսական անհավասարությունը և աջակցել խաղաղաշինական նախաձեռնություններին տարածաշրջանում:
Հիմնական արժեքներ
– Սկզբունքայնություն (դրսևորվում է ՀԿ-ի կողմից իր առաքելությանն ու նպատակներին նվիրվելու և հավատարիմ մնալու մեջ):
– Հետևողականություն (արտահայտվում է իրականացվող ծրագրերի, գործողությունների և նախաձեռնությունների տրամաբանական և փոխկապակցված ընթացքով):
– Թափանցիկություն և հաշվետվողականություն (ՀԿ-ն պարտավորվում է ցուցաբերել թափանցիկություն և ազնվություն ինչպես ՀԿ-ի ներսում, այնպես էլ դոնորների և հասարակության անդամների շրջանում):
– Ճշտապահություն և օրինականություն (արտահայտվում է իր գործունեության ընթացքում շահառուներին, համագործակից կազմակերպություններին, դոնորներին, կառավարության ներկայացուցիչներին տրամադրվող տեղեկատվության ճշմարտացիությամբ):