Խաղաղության կրթությունը Եղվարդում

Եղվարդի թիվ 3 դպրոցում կազմակերպության անդամները մասնակցեցին նաեվ դպրոցում գործող կենսաբանության խմբակի ամփոփիչ միջոցառմանը, որը կազմակերպել էր դասղեկ Աշխեն Պողոսյանը՝ դպրոցի 8-րդ և 9րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ:

Միջոցառումը նպատակ ուներ երեխաների մեջ ձեվավորել էկոլոգիական մտածելակերպ, մշակույթ, փոխել բոլորի վերաբերմունքը բնության ու շրջակա միջավայրի հանդեպ եվ ավելի ուշադիր լինել մայր բնության նկատմամբ: Չէ՞ որ միայն մարդն է օժտված շրջակա միջավայրը փոխելու ունակությամբ, բայց նա շատ ժամանակ այդ հնարավորությունն օգտագործում է անարդյունավետ եվ խախտում է էկոլոգիական հավասարակշռությունը, ինչի հետեվանքով առաջանում են շատ աղետներ, որոնք վնասում են թե՛ բնությունը եվ թե մարդկանց առողջությունը: