Արմինե Միքայելյանի կենսագրությունը

armine004

Արմինե Միքայելյանը (Կիրակոսյան) ծնվել է 1954թ.  հունվարի 2-ին Լենինականում: Արմինեն ծնողներից՝ Արշալույս Կիրակոսյանից և Սեդա Աբրահամյանից, ժառանգել էր լավագույն հատկանիշները՝ աշխատասիրություն, պատասխանատվություն, նպատակասլացություն, արժանապատվության զգացում, մարդկանց հետ հաղորդակցվելու, ջերմ հարաբերություններ ստեղծելու և դրանք պահպանելու կարողություն:

1971թ. Լենինականի թիվ 23 դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո նա երազում էր բժիշկ դառնալ, շարունակել մոր ու քրոջ մասնագիտությունը: Ճիշտ է, երազանքը չիրակա-նացավ, բայց նա այնքան էր սիրում ճշգրիտ գիտությունները, որ 1973թ. ընդունվեց և 1977թ. գերազանցության դիպլոմով ավարտեց Լենինականի  Մ. Նալբանդյանի  անվան  պետական  ման-կավարժական ինստիտուտի ֆիզմաթ  ֆակուլտետը:

Սովորելուն զուգահեռ Արմինեն ընտանիք կազմեց և առաջին զավակին  ունեցավ: Հաճախ էր հիշում, որ իր որդին՝ Արմանը, ծնվեց պետական ավարտական քննություններից ընդամենը երկու օր առաջ, և ինքը նույնիսկ հիվանդանոցում գտնված օրերին ՙպարապում էր՚:

Աշխատելու և միաժամանակ ուսումը շարունակելու, ավելիին հասնելու անսահման ձգտումը 1978թ. նրան տարան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ: Աշխատանքին զուգահեռ 1981թ. ընդունվեց ՀՀ գիտությունների ակադեմիայի Երկրի ֆիզիկայի ասպիրանտուրա, որն ավարտեց 1985թ.: Ասպիրանտուրայում սովորելու տարիներին ծնվեց դուստրը՝ Լիանան: Սակայն Արմինեն զարմանալիորեն կարողանում էր համատեղել ընտանիքը, աշխատանքը, ուսումը և երբեք չէր բողոքում դժվարություններից:

Թեկնածուական թեզը պատրաստ էր 1988թ., և ճակատագրի բերումով հենց դեկտեմբերի 7-ին նա գտնվում էր Երևանում՝ ատենախոսության հետ կապված վերջին պայմանավորվածությունները ձեռք բերելու նպատակով: Երկրաշարժի լուրը նրան հասել էր  համալսարանում, և, ինչպես հետո էր պատմում, չէր էլ հասկացել, թե ինչպես է հասել Լենինական, ճանապարհին տեսել գետնին հավասարված շենքը, որտեղ գտնվում էր իր բնակարանը, դպրոցի փլատակները, ուր սովորում էին որդին ու դուստրը: Բարեբախտաբար ավերակ դարձած քաղաքում կարողացել էր մի կերպ հասնել ծնողների կանգուն մնացած շենքը և գտնել բոլոր հարազատներին ողջ և առողջ:

armine003

armine009

 

 

 

 

 

Սակայն երկրաշարժի անմարդկային դժվարությունները չընկճեցին նրա կամքը: 1989թ. մարտ ամսին նա պաշտպանեց թեկնածուական թեզը՝ ստանալով երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

 Հետո նորից աշխատանք, գիտական հոդվածներ, գիտաժողովներ, ծանոթություններ միջազգային կազմակերպությունների հետ, նոր համագործակցություններ, կապերի հաստատում, համատեղ ծրագրերի մշակում և այլն:

Աշխատանքային առաջխաղացում կրտսեր գիտաշխատողից մինչև առաջատար  գիտաշխատող, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գլխավոր սեյսմոլոգ, հետագայում՝ ծառայության ամենապատասխանատու բաժիններից մեկի՝ բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ:

Միայն իրեն հատուկ աշխատասիրության, կամքի և նպատակասլացության շնորհիվ Արմինեն կարողացավ միջազգային ճանաչման հասցնել Գյումրիում սեյսմիկ պաշտպանության բնագավառում իրականացվող աշխատանք-ները:

Սկսած 1997թ. նա ղեկավարեց իր իսկ նախաձեռնությամբ հիմնադրած ՙԿանայք հանուն զարգացման՚ հասարակական կազմակերպությունը՝ մինչև 2004թ. համատեղելով այն գիտական գործունեության հետ:

Նվիրումով կատարվող աշխատանքի արդյունքները երկար չսպասեցրին: Շատ արագ, թե՜ կազմակերպությունը և, թե՜ նրա ղեկավարը միջազգային ճանաչում ձեռք բերեցին: Միջազգային հանրության կողմից ըստ արժանվույն գնահատվեցին Արմինե Միքայելյանի ունեցած փորձը, գիտելիքներն ու հմտությունները հատկապես բնական աղետների վնասի նվազեցման բնագավառում: Արդյունքում նա ճանաչվեց ՄԱԿ-ի փորձագետ, հրավիրվեց մասնակցելու աղետների կանխման և վնասի նվազեցման ուղղությամբ կազմակերպված մի շարք աշխատանքային խորհրդակցությունների և գիտաժողովների.

               – 2001թ. Ստամբուլ, Թուրքիա, ՙՇրջակա միջավայրի կառավարում և բնական աղետների վնասի նվազեցում, գենդերային                  հեռանկարներ՚  (աշխատանքային խմբի հանդիպում),

               – 2004թ. Հոնոլուլու, Հավայան կղզիներ, ՙԳենդերային հավասարություն և աղետների ռիսկի  նվազեցում՚  (միջազգային գիտաժողով),

              – 2005թ. Կոբե, Ճապոնիա, ՙԱղետների կանխում՚ (ՄԱԿ-ի համաշխարհային գիտաժողով):

 

armine005Սկսած 2002թ. Արմինեն միայն իրեն հատուկ նվիրումով ձեռնամուխ եղավ կրթական բնագավառում կազմակերպության որդեգրած ռազմավարության իրականացմանը` խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման ուսուցմանը դպրոցներում: Սա նորություն էր ինչպես ուսուցանվող նյութերի, այնպես էլ մասնագետների վերապատ-րաստման առումով: Պետք էր սովորել և սովորեցնել ուրիշներին: Բացը լրացվեց միջազգային տարբեր դասընթացների, ամառային ինստիտուտների, գիտաժողովների մասնակցությամբ.

  1. 2002թ. Բրատլեբորո, Վերմոնտ, ԱՄՆ ՙԽաղաղաշինություն և կոնֆլիկտների փոխակերպում՚  (ամառային ինստիտուտ),
  2. 2003թ. Սոեսթեբերգ, Նիդեռլանդներ ՙԿոնֆլիկտների խաղաղ լուծում դպրոցներում, սովորենք ապրել միասին՚ (միջազգային գիտաժողով),
  3. 2004-2006թթ. UNESCO/EURED Ուսուցիչների վերապատրաստման երկամյա  դասընթաց` ՙՄարդու իրավունքները և խաղաղության ուսուցումը Եվրոպայում՚
  4. 2005թ, Նյու – Յորք, ԱՄՆ ՙՀակազդեցությունից մինչև կանխարգելում, քաղաքացիական հասարակության տարրերի համագործակցություն` կոնֆլիկտի բռնի դրևորումները կանխելու և խաղաղություն կառուցելու համար՚ (ՄԱԿ-ի միջազգային գիտաժողով):

Հետո և ընթացքում իրար հաջորդեցին զեկուցումներ գիտաժողովներում, ձեռք բերված արդյունքների հաղորդում միջազգային գործընկերներին, անսահման հպարտություն հարազատ երկրի` Հայաստանի և իր սաների հաջողությունների համար…

Կան մարդիկ, ովքեր ցանկացած փոքր կամ մեծ աշխատանք կատարում են նույն  ոգևորությամբ, պատասխանատվութ-յամբ, սիրով ու նվիրումով, կարողանում են այդ սիրով համակել  շրջապատին: Այդպիսին էր Արմինեն:  Նա ամեն ինչում պետք է լիներ առաջինը թե՜ որպես անհատ, թե՜ որպես կազմակերպության ղեկավար: Նրա ակտիվ աշխատանքի շնորհիվ աշխարհի բազմաթիվ երկրներում ճանաչեցին կազմակերպությունը, իրազեկ դարձան նրա գործունեությանն ու ձեռքբերումներին:

One thought on “Արմինե Միքայելյանի կենսագրությունը”

Leave a Reply

Your email address will not be published.