«Խաղաղության կրթություն հանուն խաղաղաշինության» միջազգային 2-րդ գիտաժողով

«Խաղաղության կրթություն հանուն խաղաղաշինության» միջազգային գիտաժողովը անցյալում է, բայց միջոցառման թողած տպավորությունները և արգասաբեր համագործակցությունը թվով 25 երկրների 130 մասնակիցների միջև կա ու կմնա: Սա «Կանայք հանուն զարգացման» ՀԿ կողմից կազմակերպած երկրորդ գիտաժողովն է: Առաջինը կազմակերպվել էր 2007թ.: Եթե առաջին գիտաժողովը նպատակ ուներ ներկայացնել հիմնականում ԿՀԶ ՀԿ գործունեությունը, ապա երկրորդ գիտաժողովը, մի տեղ հավաքելով տարբեր […]

«Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման ուսուցումն ի նպաստ խաղաղաշինության» գիտաժողով

Post conference reader en

Post conference reader en 2007 թվականին լրացավ «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության 10 ամյակը: «Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման ուսուցումն ի նպաստ խաղաղաշինության» թեմայով գիտաժողովն ինչ-որ տեղ հաշվետվություն և արդյունքների ամփոփում էր 10 տարիների ընթացքում կազմակերպության կատարած աշխատանքների: Գիտաժողովի նպատակն էր հանրությանը ներկայացնել Հայաստանում և տարածաշրջանում խաղաղության ուսուցման և խաղաղության մշակույթի տարածման բնագավառում ԿՀԶ ՀԿ-ի, գործընկեր կազմակերպությունների, դպրոցների ձեռք բերած փորձն ու հաջողությունները, մեկ անգամ ևս ընդգծել խաղաղության մշակույթի դաստիարակության կարևորությունը խաղաղաշինության գործընթացում: Գիտաժողովը նվիրված էր կազմակերպության հիմնադիր-նախագահ Արմինե Միքայելյանի հիշատակին: Նրա հիշատակին էր նվիրված նաև կազմակերպության լրատուի 10-րդ հոբելյանական համարը…   Ավելի մանրամասն ինֆորմացիայի համար տես «Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման ուսուցումն ի նպաստ խաղաղաշինության» գիտաժողովի ամփոփիչ ձեռնարկը: