“Խաղաղության դասեր COVID-19-ից” էսսեների մրցույթի արդյունքներ

Եվս մեկ դժվարին ու պատասխանատու աշխատանք հաղթահարեցինք այսօր՝ ամփոփելով էսսեների մրցույթի արդյունքները։ Հանձնաժողովի կազմում էին՝

  • «Ուրբան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Վարոսյանը,
  • ՄՏՍ Հայաստան Մարդկային ռեսուրսների վարչության պլանավորման և զարգացման բաժնի պետ Մարիանա Էդիլյանը,
  • Հայաստանում ԱՄՆ Խաղաղության Կորպուսի տարածաշրջանային ղեկավար Լիանա Միքայելյանը,
  • «Հայկական Կարիտաս» Բարեսիրական ՀԿ ծրագրերի պատասխանատու Զառա Աղանյանը։

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն ներկայացնում էին Գոհար Մարկոսյանը, Արմինե Շիրոյանը և Անի Սիմոնյանը։

Էսսեների ընտրությունը նույնպես կատարվեց փակ քվեարկության սկզբունքով՝ ըստ հավաքած միավորների։ Հանձնաժողովականների համար իսկապես շատ դժվար էր լավագույնների միջից ընտրել լավագույնին, սակայն վերջիններս ամենայն ուշադրությամբ ու անաչառությամբ առանձնացրեցին առավելագույն միավորներ հավաքած էսսեները, որոնցից էլ ընտրվեցին մրցանակի ու խրախուսանքի արժանի աշխատանքները։

Այսպիսով, եզրափակիչ փուլի վերջնական արդյունքներն են՝

1-ին տեղ – Կարեն Մարտիրոսյան /ք․ Երևան, Հայաստան, 22տ․/

2-րդ տեղ – Սիլվարդ Պետրոսյան /ք․ Գյումրի, Հայաստան, 20տ․/

3-րդ տեղ – Հաքիմ Ամջադ /Իրաք, Բաբելոն, 20տ․/

Բարձր միավորներ հավաքած և ժյուրիի հավանությանն արժանացած թվով 9 աշխատանքներ առանձնացվել են հատուկ անվանակարգերում՝
  • «Ժյուրիի համակրանք» անվանակարգ – Կիմա Եղշատյան /ք․ Գյումրի, Հայաստան, 29տ/
  • «Աշխարհի համախմբման լավագույն ուղերձ» անվանակարգ – Պանկաջ Յադավ /Մադրաս, Հնդկաստան, 28տ․/
  • «Մարդասիրության լավագույն օրինակ» անվանակարգ – Շոունի Ռուդրա /Դաքքա, Բանգլադեշ, 22տ․/
  • «Ամենալավատեսական ուղերձ» անվանակարգ – Ալմիրա Նիկողոսյան /Հայաստան, ներկա պահին բնակվում և աշխատում է Չինաստանում, 30տ․/
  • «Հավասարության լավագույն ուղերձ» անվանակարգ – Մանե Հարությունյան /Կապան, Հայաստան, 17տ․/
  • «Երիտասարդության ուժն ընդդեմ COVID-19-ի» անվանակարգ – Վիկտոր Իգվեսի / Իսու Ավաա, Նիգերիա/
  • «Ներքին խաղաղության լավագույ  ուղերձ» անվանակարգ – Վարդուհի Գրիգորյան /գ․ Օշական, Հայաստան, 20տ․/
  • «Մարդու և բնության ներդաշնակության լավագույն ուղերձ» անվանակարգ – Հրանուշ Գևորգյան / ք․ Գյումրի, Հայաստան, 16տ․/
  • «COVID-19-ի թաքնված կողմը․ Կանանց իրավունքներ և ընտանեկան բռնություն» – Մարիամ Սարգսյան /գ․ Աղավնաձոր, Հայստան, 22տ․/

 

15 լավագույն աշխատանքների հեղինակներն են՝
  1. Մանիկ Վարդանյան – գ․ Անուշավան, Հայաստան, 29տ․
  2. Սոնա Մուրադյան – ք․ Վանաձոր, Հայաստան, 20
  3. Լիլիթ Գասպարյան -  ք․ Վանաձոր, 16տ
  4. Սառա Աբրահամյան – ք․ Երևան, Հայաստան, 23
  5. Լիլիթ Բալաբեկյան – ք․ Չարենցավան, Հայաստան, 22տ
  6. Գոհար Մադաթյան – ք․ Իջևան, Հայաստան, 25տ․
  7. Անահիտ Գևորգյան – ք․ Եղեգնաձոր, Հայաստան, 16տ․
  8. Ստելլա Գաբրիելայն – ք․ Արթիկ, Հայաստան, 17տ․
  9. Խաչիկ Աստոյան – ք․ Երևան, Հայաստան, 16տ․
  10. Ջուլիետա Պետրոսյան – Թորոսգոյւղ, Հայաստան, 19տ․
  11. Իսահ Բաբայո – Գոմբ նահանգ, Նիգերիա, 31տ․
  12. Միլենա Պետրոսյան – ք․ Թբիլիսի, Վրաստան, 18տ․
  13. Մադինա Կելսինբոեվա – Ուզբեկստան, 23տ․
  14. Ալի Ջասիմ – Սամավա, Իրաք, 21
  15. Մալաթհ Հուսեյն Ալի – Իրաք, 28տ․

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ թիմի անունից շնորհավորում ենք մեր բոլոր մասնակիցներին մրցույթին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։ Հավատացե՛ք, յուրաքանչյուրիդ աշխատանք ինքնատիպ ու հետաքրքիր էր իր բովանդակության մեջ և մեր բոլորի համար իսկապես շատ բարդ է եղել դրանցից առանձնացնել լավագույնները։ Մեզ համար հաղթողներ և պարտվողներ չկան, մեր բոլոր մասնակիցները հաղթողներ են։ Մեր մրցույթն ամենամյա է և բոլորիդ սպասում ենք հաջորդ տարի։