Արփենիի ժամանցի կենտրոնը համալրվել է նոր գույքով

Դեռևս 2019թ-ին ԿՀԶ ՀԿ և Սարապատ համայնքի ֆինանսական աջակցությամբ վերանորոգվել և մասնակի կահավորվել էր համայնքի երիտասարդների ազատ ժամանցի համար նախատեսված կենտրոնը, տեղադրվել էր լոկալ ջեռուցման համակարգ ՝ ապահովելով հարմարավետ պայմաններ կենտրոնի լիարժեք գործունեության համար։ Կարճ ժամանակում կենտրոնը դարձավ ոչ միայն երիտասարդների, այլ նաև համայնքի մյուս անդամների սիրված հավաքատեղի՝ համայնքային խնդիրներ քննարկելու, միմյանց հետ զրուցելու ու նոր ծրագրեր մշակելու համար։ Համայնքի բնակիչների ազատ ժամանցն առավել հետաքրքիր ու հագեցած կազմակերպելու համար, Արփենիի վարչական ներկայացուցչի ու երիտասարդների նախաձեռնությամբ մշակվեց ու ԿՀԶ ՀԿ-ին ներկայացվեց ևս մեկ ծրագիր՝ նպատակ ունենալով կենտրոնի համար ձեռք բերել հեռուստացույց, սեղանի թենիս, շախմատ, նարդի և այլ խաղեր։ Վ․ Առաքելյանի համոզմամբ, ձեռք բերված գույքը հնարավորություն կտա բնակիչներին կազմակերպել հետաքրքիր կինոդիտումներ, անցկացնել սպորտային ու ինտելեկտուալ մրցույթներ՝ աշխուժացնելով շփումը միմյանց միջև։

Ծրագրի իրականացման  համար ծախսվել է ընդհանուր 294800 ՀՀ դրամ, որից 200․000 դրամը ներդրվել է ԿՀԶ Հկ կողմից, իսկ մնացած 94800-ը՝ Սարապատ համայնքի կողմից։

Հ․Գ․ Նկարներն ուղարկել էԱրփենիի վարչական ներկայացուցիչ Վահագն Առաքելյանը։