⏳   Հարգելի այցելու, կայքը թարմացման փուլում է։  Հայցում ենք Ձեր ներողամտությունը։   ⏳  Dear visitor, the website is being updated. We apologize for the inconvenience.

Ամփոփվեցին «Խաղաղության ուժը» խորագրով նկարչական մրցույթի արդյունքները

Please try entering https://graph.facebook.com/2103704399703986/photos?fields=source,link,name,images,album&limit=1000 into your URL bar and seeing if the page loads.

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ գրասենյակում կայացավ «Խաղաղության ուժը» խորագրով մրցույթի նկարների ընտրությունը ։ Հանձնաժողովի կազմում էին Նիկոլայ Նիկողոսյան հիմնադրամի տնօրեն, նկարիչ Սարգիս Հովհաննիսյանը, «Էլդորադո պրինտ» հրատարակչության տնօրեն, դիզայներ Արամ Պիճիկյանը, ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանը, ինչպես նաև մրցույթի կազմակերպման պատասխանատուներ՝ Սուսաննա Ղազարյանը և Մարինա Ջուհարյանը։

ԿՀԶ ՀԿ կողմից կազմակերպվող խաղաղության թեմայով ամենամյա նկարչական մրցույթները նպատակ ունեն հայ դպրոցականների խաղաղության ուղերձը հղել ողջ մարդկությանը՝ մեկ անգամ ևս ընդգծելով պատերազմների դադարեցման և խաղաղության հաստատման կարևորությունը մեր երկրում և տարածաշրջանում։

Այս տարվա նկարչական մրցույթի թեման էր «Խաղաղության ուժը», որը նույնպես մեծ արձագանք գտավ դպրոցականների շրջանում։ Մրցույթին ներկայացվել են Հայաստանի բոլոր մարզերի 6-17 տարեկան դպրոցականների 262 աշխատանքներ՝ թվով 57 դպրոցներից:  Հատկանշական է, որ այս տարի դպրոցականների աշխատանքները շատ ավելի գունեղ են ու լավատեսական և դա ակնհայտորեն արդյունք է լավագույն ապագայի նկատմամբ մեր հասարակության ներսում արթնացած հավատի:  Ի թիվս խաղաղություն, բարություն և հանդուրժողականություն սերմանող նկարների, այս տարի մեծ թվով նկարներ ենք ստացել, որոնք  պատկերում են Հայաստանի «թավշյա» հեղափոխությունը և Նոր Հայաստանը։ Երեխաներից շատերը որպես խաղաղության ու բարության սերմնացան պատկերել են իր իրավունքների ու ազատության համար պայքարող հայ ժողովրդին, ով կարողացավ մեկ բռնուցք դառնալ և հիանալի օրինակ հանդիսանալ նույնիսկ շատ զարգացած երկրների համար։ Նրանք իրենց նկարներում համեմատել են Սարդարապատի հերոսամարտն ու «թավշյա» հեղափոխությունը՝ որպես հայ ժողովրդի միասնականության, զարթոնքի ու հաղթանակների պայքար։ Խաղաղության ուժը մանուկները տեսնում են բաց ձեռքերով պայքարի, հանդուրժողականության ու մարդասիրության վրա կառուցված հարաբերություններում՝ ցույց տալով, որ սիրով, միասնականությամբ և համերաշխությամբ շատ ավելի մեծ արդյունքների կարելի է հասնել, քան բռնություն գործադրելով։

Տարիքային 2 խմբերի մրցանակային տեղերից բացի, ընտրվեցին նաև 50 լավագույն աշխատանքներ, որոնք կցուցադրվեն Խաղաղության միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսին։ Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մրցույթի արդյունքների մասին տեղեկատվությունը կտրամադրենք դպրոցների միջոցով՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ։  Ընտրված աշխատանքների հեղինակներն իրենց ուսուցիչների և ծնողների հետ կհրավիրվեն մասնակցելու ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։

Հետևեք մեր Ֆեյսբուք էջի թարմացումներին՝ նախատեսվող միջոցառման վայրի և օրվա հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար։

 

Facebook API came back with a faulty result. You may be accessing an album you do not have permissions to access.