«Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման ուսուցումն ի նպաստ խաղաղաշինության» գիտաժողով

Post conference reader en

Post conference reader en

2007 թվականին լրացավ «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության 10 ամյակը: «Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման ուսուցումն ի նպաստ խաղաղաշինության» թեմայով գիտաժողովն ինչ-որ տեղ հաշվետվություն և արդյունքների ամփոփում էր 10 տարիների ընթացքում կազմակերպության կատարած աշխատանքների: Գիտաժողովի նպատակն էր հանրությանը ներկայացնել Հայաստանում և տարածաշրջանում խաղաղության ուսուցման և խաղաղության մշակույթի տարածման բնագավառում ԿՀԶ ՀԿ-ի, գործընկեր կազմակերպությունների, դպրոցների ձեռք բերած փորձն ու հաջողությունները, մեկ անգամ ևս ընդգծել խաղաղության մշակույթի դաստիարակության կարևորությունը խաղաղաշինության գործընթացում:

Գիտաժողովը նվիրված էր կազմակերպության հիմնադիր-նախագահ Արմինե Միքայելյանի հիշատակին: Նրա հիշատակին էր նվիրված նաև կազմակերպության լրատուի 10-րդ հոբելյանական համարը…

 

Ավելի մանրամասն ինֆորմացիայի համար տես «Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման ուսուցումն ի նպաստ խաղաղաշինության» գիտաժողովի ամփոփիչ ձեռնարկը: