Խաղաղության կրթության առաջին արձագանքները Լեհաստանից

Please try entering https://graph.facebook.com/971598289581275/photos?fields=source,link,name,images,album&limit=1000 into your URL bar and seeing if the page loads.

Կուզենայինք ԿՀԶ ՀԿ կայքի ընթերցողների հետ կիսվել այս տարվա մեր ստացած առաջին եվ ուրախալի նամակներից մեկով: Այն մեզ գրել է Լեհաստանի Բիելսկո-Բիալա քաղաքի Կաթոլիկ մշակութային համայնքի ավագ դպրոցի ուսուցչուհի Մագդալենա Բրժեզինսկան:

Բիելսկո-Բիալայի 2 դպրոցների ուսուցիչների հետ ԿՀԶ ՀԿ ներկայացուցիչները հանդիպել էին դեռեվս 2015թ. նոյեմբեր ամսին եվ նրանց փոխանցել կազմակերպության կողմից հրատարակած «Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցներում» ձեռնարկը, պաստառներն ու այլ մեթոդական նյութեր:

Հարգելի՛ Գոհար,

Այսօր ես անցկացրի խաղաղության առաջին դասը և, ըստ իս, այն հաջողվեց: Նկարները տեսնելու համար խնդրում եմ անցնել կից գրության մեջ առկա հղումով https://drive.google.com/folderview?id=0Bz8PrIlAHKoLS1NTUzZYODB1dEk&usp=sharing )

Ահա և խաղաղության դասի հակիրճ նկարագրությունը. 

Իմ դասարանում ընդգրկված են միջնակարգ դպրոցի աշակերտներ (Կաթոլիկ մշակութային համայնքի միջնակարգ դպրոց, 2-րդ դասարան՝ բաղկացած 14տ. ութ աշակերտներից): Դասի տևողությունը 45 րոպե էր: Ես համապատասխանաբար վերամշակել էի ձեռնարկի «Ի՞նչ է խաղաղությունը» խորագրով առաջին թեման: Այն խիստ հետաքրքիր ու իմաստալից էր իմ աշակերտների համար և լիովին խանդավառեց նրանց:


Դասն անհրաժեշտ էր նրանց համար, քանի որ խմբում ընդգրկված են 5 տղա և 3 աղջիկ, ընդ որում տղաները գրեթե միշտ կռվում են միմյանց հետ: Մենք քննարկեցինք խաղաղության խորհրդանիշները և վերջինիս լրացուցիչ իմաստները, այդ թվում նաև՝ խաղաղությանն առնչվող մի շարք արվեստի գործեր (Այրինի անտիկ քանդակը և Բենքսիի 3 որմնանկարները/գրաֆիտիները): Դասի առցանց տարբերակը կարող եք դիտե այս հղումով.
https://prezi.com/umy8nu0opq1l/peace/ 

Դասի սկզբում երեխաներին բաժանեցի հայ աշակերտի նկարի հիման վրա տպագրված բացիկները, որոնք մեզ տրամադրել էիք Լեհաստանում մեր համատեղ հանդիպման ժամանակ: Ես նրանց բացատրեցի, որ դա հայ ուսուցիչների յուրահատուկ նվերն է իրենց: Այնուհետև հարցրեցի՝ գիտե՞ն արդյոք, թե որտեղ է գտնվում Հայաստանը: Մենք գտանք և ուսումնասիրեցինք Ձեր երկիրը քարտեզի վրա, որից հետո ես հետաքրքրվեցի, թե ըստ նրանց Հայաստանը խաղաղ երկիր է, և եթե այո, ապա՝ ինչու՞: Արդյունքում մի հետաքրքիր քննարկում ծավալվեց: Այնուհետև իմ աշակերտներն անցան բացիկի նկարագրությանը՝ բացատրելով, թե ինչու են իրենք կարծում, որ այնտեղ պատկերված են իրար հետ հաշտ ապրող երկու հարևաններ: 

Դասը համալրող քայլերից էին.

  • գրել «խաղաղություն» բառը իրենց հասանելի բոլոր լեզուներով
  • կազմել ակրոստիքոս «խաղաղություն» բառով
  • գրավոր մեկնաբանել Բենքսիի որմնանկարներից մեկը հենց իր՝ գլխավոր հերոսի տեսանկյունից (զինվորը, ապստամբը կամ աղավնին):


Երբ ինչ-որ մի պահի տղաները սկսեցին կռվել/վիճել իրար հետ, ես նրանց ասացի. «
Փաստորեն մենք այստեղ խոսում ենք խաղաղության մասին, նշում, թե որքան կարևոր է այն, իսկ դուք կռվու՞մ եք»:

Նրանք դադարեցրին կռվելը և ապշած նայեցին ինձ: 

Կարծում եմ, որ իմ աշակերտները կազմեցին գեղեցիկ ակրոստիքոսներ և հանդես եկան խաղաղությանն առնչվող արվեստի գործերի շուրջ իմաստալից մեկնաբանություններով: Ենթադրում եմ՝ դրանք Ձեզ նույնպես դուր կգան: Նկարներից մի քանիսում կարող եք տեսնել նաև դպրոցի առաջին և երկրորդ հարկի աստիճանահարթակների միջև փակցված հսկա մի ցուցատախտակ, որի վրա յուրաքանչյուր աշակերտ կարող է տեսնել «խաղաղության դասի» արդյուքները և ընթերցել գրառումները: Դպրոցի տնօրենը ևս, տեսնելով այն, արտահայտեց իր գոհունակությունը:

Անչափ շնորհակալ ենք Ձեզ` խորիմաստ և ոգեշնչող նյութերը մեզ տրամադրելու համար:
Ջերմագին մաղթանքներով՝
Մագդալենա

Facebook API came back with a faulty result. You may be accessing an album you do not have permissions to access.

Լեհաստանում ԿՀԶ ՀԿ ներկայացուցիչների հանդիպումներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետեվյալ հղումով՝  «Հանդիպումներ լեհ գործընկերների հետ»