«Աջակցել գյուղական համայնքների ինքնուրույն զարգացմանը։ Տարածաշրջանային համագործակցություն հանուն խաղաղության», 2017-2020
Ընթացիկ ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչ՝ համայնքային զարգացում, որն իրականացվում է Շիրակի մարզի 8 գյուղական համայնքներում և խաղաղաշինություն, որն իրականացվում է Հայաստանի, Վրաստանի և Ղրղզստանի չորս գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ։ Ծրագիրը տրամաբանական շարունակությունն է համայնքային զարգացման ուղղությամբ ԿՀԶ ՀԿ կողմից իրականացված նախորդ ծրագրերի, որի հիմնական նպատակն է տեղերում ձևավորված ակտիվ խմբերի աջակցությամբ բարձրացնել համայնքներում ապրող բնակչության կյանքի որակը։
Արփենի Լանջիկ Թորոսգյուղ Ցողամարգ Անուշավան Մեղրաշատ Հողմիկ Լեռնակերտ