Խաղաղության կրթություն
2002-2017թթ․ ընթացքում՝
- Հայաստանի թվով 1364 դպրոցների առնվազն 62%-ն ընդգրկված է ծրագրում։
- Հայաստանի բոլոր մարզերի 850 դպրոցների 6000-ից ավելի ուսուցիչներ մասնակցել են ԿՀԶ ՀԿ կողմից կազմակերպած վերապատրաստման դասընթացներին։
- Խաղաղության կրթության դասընթացներին մասնակցել և կոնֆլիկտների կառավարման հմտություններ է ձեռք բերել մոտ 70․000 աշակերտ։
- Կրթություն անցած դպրոցներում բռնի ելքով կոնֆլիկտների թիվը նվազել է մոտ 70%-ով։
- Ուսուցիչների համար մշակվել և տպագրվել են մեթոդական 3 ձեռնարկներ և մեկ գործնական ուղեցույց՝ կից պաստառներով և դիտակտիկ այլ նյութերով։
- Տպագրվել և տարածվել է «Խաղաղության կրթության ազդեցությունը դպրոցականների վրա ուսուցումից 6 տարի անց» գնահատման հաշվետվությունը։
- 2005թ-ին համագործակցության հուշագիր է կնքվել ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի և «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի միջև։
- 2015թ-ից ԿՀԶ ՀԿ կողմից մշակած «Կոնֆլիկտների կառավարման կրթություն» ուսումնամեթոդական ձեռնարկը ներառվել է ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի (aniedu.am) կայքում՝ որպես դասղեկական ժամերի համար լրացուցիչ նյութ։
Համայնքային զարգացում
2008 – 2019թթ․ ընթացքում՝
- Շահառու 11 համայնքներում հիմնվել և ակտիվորեն գործում են Համայնքային կենտրոններ:
- 8 համայնքներում ձևավորվել են երիտասարդական նախաձեռնող խմբեր, որոնցում ընդգրկված ավելի քան 200 երիտասարդներ ակտիվորեն մասնակցում են տեղական խնդիրների վեր հանման, որոշումների կայացման գործընթացներին և համայնքներում իրականացվող ծրագրերին։
- Մասնակցային եղանակով 12 համայնքների համար կազմվել են համայնքների զարգացման քառամյա ռազմավարական պլաններ։
- Կազմակերպվել են կարողությունների զարգացմանն ուղղված ավելի քան 240 դասընթացներ՝ 20 տարբեր թեմաներով, որոնց մասնակցել են ընդհանուր թվով ավելի քան 3000 կանայք, տղամարդիկ և երիտասարդներ։
- Իրականացվել են սոցիալական և երիտասարդական նախաձեռնությունների թվով 53 դրամաշնորհային ծրագրեր, որոնք բարելավել են շահառու համայնքներում բնակվող մոտ 4000 (բնակչության ընդհանուր թվի կեսից ավելին) մարդկանց կյանքի պայմանները։ Ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ գումարի մոտ 20%-ը գոյացել է համայնքապետարանների և բնակիչների կողմից կազմակերպած դրամահավաքներից։
- Համակարգչային հմտություններ և գիտելիքներ են ձեռք բերել ավելի քան 50 կանայք և երիտասարդ աղջիկներ։
- Կազմակերպվել են Կոնֆլիկտների կառավարման ավելի քան 36 դասընթացներ համայնքների բնակիչների տարիքային տարբեր խմբերի համար։
- Սոցիալական ծրագրերի իրականացման համար բնակիչների կողմից իրականացվել են դրամահավաքներ, որը հիմք է հանդիսացել համայքներում նոր մշակույթի ձևավորման համար։
Ֆորում թատրոն խմբակներ
2015 – 2019թթ․ ընթացքում՝
- Շահառու 7 համայնքներում ձևավորվել են Ֆորում թատրոն խմբակներ, որոնց մասնակցում են ավելի քան 220 դպրոցականներ։
- Համայնքների թվով 7 ուսուցիչներ համապատասխան վերապատրաստման դասընթացներ անցնելուց հետո ստանձնել են խմբավարների պարտականություններ։
- Մշակվել են ընդհանուր թվով 20 սցենարներ, որոնցում բարձրաձայնվել են համայնքներում առկա ամենատարբեր հիմնախնդիրներ և կոնֆլիկտային իրավիճակներ։
- Կազմակերպվել են ավելի քան 25 ներկայացումներ և հանրային քննարկումներ։
- Կազմակերպվել են 12 փոխայցելություններ շահառու համայնքների ֆորում թատրոնների խմբակների միջև։
- Անցկացվել է 2 համատեղ հանդիպում և համաժողով՝ խմբակների ավելի քան 150 անդամների, խմբավարների, դպրոցների ուսուցիչների ու տնօրենների, ինչպես նաև համայնքների անդամների մասնակցությամբ։
Խաղաղաշինության Տարածաշրջանային Հարթակ
2017 – 2019թթ․ ընթացքում՝
- Հարթակի գործունեության մեջ ներգրավվել են Խաղաղաշինության բնագավառում գործունեություն իրականացնող 5 գործընկեր կազմակերպություններ Հայաստանից, Վրաստանից և Ղրղզստանից։
- Կնքվել է Համագործակցության հուշագիր Հարթակի անդամ 5 կազմակերպությունների միջև։
- Անցկացվել են 3 համատեղ աշխատանքային հանդիպումներ։
- Ստեղծվել է Հարթակի կայք էջը՝ pbrp.info
- ԿՀԶ ՀԿ կողմից տրամադրած դրամաշնորհային ֆինանսավորմամբ Հայաստանի և Վրաստանի գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվել են 3 ծրագրեր։
Ամենամյա նկարչական մրցույթներ
2015 – 2018թթ․ ընթացքում
- Անցկացվել են Խաղաղության թեմաներով համահայկական 3 նկարչական մրցույթներ։
- Մրցույթներին մասնակցել են ընդհանուր թվով 1040 դպրոցականներ Հայաստանի բոլոր մարզերի 195 դպրոցներից։
- Նախագծվել և պատրաստվել են մրցույթի խորհրդանշան և հատուկ մրցանակային գավաթ։
- Մրցանակային տեղեր զբաղեցրած աշխատանքների հիման վրա տպագրվել են բացիկներ և օրացույցներ, որոնք տարածվել են Հայաստանում և նրա սահմաններից դուրս։
- Ցուցահանդեսները և դպրոցականների պարգևատրման արարողությունները կազմակերպվել են ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում և Հայկական բարեգործական ընդհանուր միության գրասենյակում։
- Մրցանակային տեղեր զբաղեցրած 15 երեխաներ պարգևատրվել են հատուկ մրցանակներով և նվերներով, իսկ լավագույն աշխատանքների 175 հեղինակներ ստացել են պատվոգրեր և խրախուսական նվերներ։
- Ցուցահանդեսների բացման արարողություններին մասնակցել են ավելի քան 500 ծնողներ, ուսուցիչներ, Հայաստանում գտնվող տարբեր դեսպանությունների ներկայացուցիչներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
- Հայ դպրոցականների նկարչական աշխատանքները ցուցադրվել են նաև Ժնևի միջազգային դպրոցում, Բեռլինի BfdW գլխավոր գրասենյակում, Հայաստանում Գերմանիայի դեսպանությունում, Գյումրու Հայորդյաց տանը և այլն։
Բիզնես ծրագրեր
2015-2019թթ․ ընթացքում՝
- 9 բիզնես դասընթացներ թվով 35 գյուղի կանանց և տղամարդկանց համար
- 6 խորհրդատվական հանդիպումներ
- Ֆինանսավորված 9 բիզնես գաղափարներ, որոնցից 8-ը ղեկավարվում են կանանց կողմից։