Մեր մասին

ԿՀԶ ՀԿ-ն տեղական կազմակերպություն է՝ հիմնադրված Գյումրիում, որն իր գործունեությամբ փորձում է նպաստել  Հայաստանի կայուն ու խաղաղ զարգացմանը:

 

ԿՀԶ ՀԿ-ն գործունեություն է ծավալում հիմնականում 2 ուղղություններով՝ Խաղաղության կրթություն եվ համայնքային զարգացում:

Համագործակցելով Կրթության Ազգային ինստիտուտի հետ, ԿՀԶ ՀԿ-ն նպատակ ունի ներմուծել «Խաղաղության եվ կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն» ծրագիրը Հայաստանի բոլոր դպրոցներ: 2011թ-ից սկսած ծրագիրն իրականացվում է Հայաստանի բոլոր մարզերում՝ Կրթության Ազգային ինստիտուտի բոլոր մարզային կառույցների  ղեկավարների ու մասնագետների աջակցությամբ, ովքեր համապատասխան դասընթաց անցնելուց հետո կազմակերպության մասնագետների հետ միասին իրականացնում են ուսուցիչների վերապատրաստում, համակարգում ծրագրի ներմուծման գործընթացը իրենց մարզերի  առնվազն 15-ական դպրոցներում, իրականացնում վերահսկողություն տեղերում: Հիմնական մոտեցումը կայանում է հետեվյալում՝ վերապատրաստված ուսուցիչները/դասղեկները իրենց կցված դասղեկական դասարաներում անցկացնում են կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթությանն ուղղված դասղեկական ժամեր, որը կնպաստի խաղաղարար միջավայրի ձեվավորմանն իրենց դասարաններում ու դպրոցներում:

Ծրագրի ավարտին ակնկալվող հիմնական արդյունքը դա՝ բռնության դեպքերի ավելի քան 20% նվազումն է դպրոցներում:

Խաղաղության կրթությունը նպատակ ունի

  • Բարելավել կրթական ծառայությունների մատուցման որակը դպրոցներում
  • Կոնֆլիկտների կառավարման մասին գիտելիքներով օգնել խաղաղ կարգավորելու հարաբերությունները դպրոցներում եվ համայնքներում
  • Շարունակել աշխատանքները՝ խաղաղության կրթությունը Հայաստանի բոլոր դպրոցներում ներմուծելու ուղղությամբ
  • Նպաստել հանդուրժողականության եվ հարգանքի մշակույթի ձեվավորմանը Հայաստանում եվ տարածաշրջանում:

 

ԿՀԶ ՀԿ գործունեության երկրորդ հիմնական ուղղությունը Շիրակի մարզի համայնքների զարգացման ծրագիրն է: 2002թ-ից ի վեր Շիրակի մարզի համայնքների ավելի քան 80% ներգրավված են կազմակերպության կողմից իրականացված առողջ ապրելակերպի եվ մարդու իրավունքների վերաբերյալ ծրագրերում: Սկսած 2008թ-ից Շիրակի մարզի թվով 8 համայնքներում հիմնվեցին եվ մինչ այսօր ակտիվորեն գործում են Համայնքային կենտրոններ՝ նպատակ ունենալով աջակցել համայնքներին բարձրացնելու եվ լուծելու առկա խնդիրները՝ խթանելով համայնքի անդամների մասնակցությունը:

Ծրագրի միջոցով կազմակերպությունը նպաստում է

  • Համայնքների զարգացմանը տեղական մակարդակում
  • Առողջ եվ խաղաղարար միջավայրի ձեվավորմանը Շիրակի մարզի գյուղական համայնքներում
  • Կանանց ձեռներեցության զարգացմանը