Նպաստել Հայաստանում ժողովրդական բարեփոխումների, աղքատության նվազեցման, մարդու իրավունքների պաշտպանության գործընթացին և աջակցել խաղաղության հաստատմանը տարածաշրջանում:
Տեսլականը
Նվազագույնի հասցնել Հայաստանի քաղաքների և հեռավոր գյուղական համայնքների միջև առկա սոցիալ-տնտեսական անհավասարությունը և խթանել խաղաղաշինությունը տարածաշրջանում:
Հիմնական արժեքներ
- Սկզբունքայնություն (դրսևորվում է ՀԿ-ի կողմից իր առաքելությանն ու նպատակներին նվիրվելու և հավատարիմ մնալու մեջ):
- Հետևողականություն (արտահայտվում է իրականացվող ծրագրերի, գործողությունների և նախաձեռնությունների տրամաբանական և փոխկապակցված ընթացքով):
- Թափանցիկություն և հաշվետվողականություն (ՀԿ-ն պարտավորվում է ցուցաբերել թափանցիկություն և ազնվություն ինչպես ՀԿ-ի ներսում, այնպես էլ դոնորների և հասարակության անդամների շրջանում):
- Ճշտապահություն և օրինականություն (արտահայտվում է իր գործունեության ընթացքում շահառուներին, համագործակից կազմակերպություններին, դոնորներին, կառավարության ներկայացուցիչներին տրամադրվող տեղեկատվության ճշմարտացիությամբ):
- Մի վնասիր/ Do No Harm (կայանում է չվնասելու սկզբունքով առաջնորդվելու և ա