Խաղաղության կրթություն

2002-2017թթ․ ընթացքում՝

  • Հայաստանի թվով 1364 դպրոցների առնվազն 62%-ն ընդգրկված է ծրագրում։
  • Հայաստանի բոլոր մարզերի 850 դպրոցների 6000-ից ավելի ուսուցիչներ մասնակցել են ԿՀԶ ՀԿ կողմից կազմակերպած վերապատրաստման դասընթացներին։
  • Խաղաղության կրթության դասընթացներին մասնակցել և կոնֆլիկտների կառավարման հմտություններ է ձեռք բերել մոտ 70․000 աշակերտ։
  • Կրթություն անցած դպրոցներում բռնի ելքով կոնֆլիկտների թիվը նվազել է մոտ 70%-ով։
  • Ուսուցիչների համար մշակվել և տպագրվել են մեթոդական 3 ձեռնարկներ և մեկ գործնական ուղեցույց՝ կից պաստառներով և դիտակտիկ այլ նյութերով։
  • Տպագրվել և տարածվել է «Խաղաղության կրթության ազդեցությունը դպրոցականների վրա ուսուցումից 6 տարի անց» գնահատման հաշվետվությունը։
  • 2005թ-ին համագործակցության հուշագիր է կնքվել ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի և «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի միջև։
  • 2015թ-ից ԿՀԶ ՀԿ կողմից մշակած «Կոնֆլիկտների կառավարման կրթություն» ուսումնամեթոդական ձեռնարկը ներառվել է ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի (aniedu.am) կայքում՝ որպես դասղեկական ժամերի համար լրացուցիչ նյութ։

 

Համայնքային զարգացում

2008 – 2019թթ․ ընթացքում՝

  • Շահառու 11 համայնքներում հիմնվել և ակտիվորեն գործում են Համայնքային կենտրոններ:
  • 8 համայնքներում ձևավորվել են երիտասարդական նախաձեռնող խմբեր, որոնցում ընդգրկված ավելի քան 200 երիտասարդներ ակտիվորեն մասնակցում են տեղական խնդիրների վեր հանման, որոշումների կայացման գործընթացներին և համայնքներում իրականացվող ծրագրերին։
  • Մասնակցային եղանակով 12 համայնքների համար կազմվել են համայնքների զարգացման քառամյա ռազմավարական պլաններ։
  • Կազմակերպվել են կարողությունների զարգացմանն ուղղված ավելի քան 240 դասընթացներ՝ 20 տարբեր թեմաներով, որոնց մասնակցել են ընդհանուր թվով ավելի քան 3000 կանայք, տղամարդիկ և երիտասարդներ։
  • Իրականացվել են սոցիալական և երիտասարդական նախաձեռնությունների թվով 53 դրամաշնորհային ծրագրեր, որոնք բարելավել են շահառու համայնքներում բնակվող մոտ 4000 (բնակչության ընդհանուր թվի կեսից ավելին) մարդկանց կյանքի պայմանները։ Ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ գումարի մոտ 20%-ը գոյացել է համայնքապետարանների և բնակիչների կողմից կազմակերպած դրամահավաքներից։
  • Համակարգչային հմտություններ և գիտելիքներ են ձեռք բերել ավելի քան 50 կանայք և երիտասարդ աղջիկներ։
  • Կազմակերպվել են Կոնֆլիկտների կառավարման ավելի քան 36 դասընթացներ համայնքների բնակիչների տարիքային տարբեր խմբերի համար։
  • Սոցիալական ծրագրերի իրականացման համար բնակիչների կողմից իրականացվել են դրամահավաքներ, որը հիմք է հանդիսացել համայքներում նոր մշակույթի ձևավորման համար։

 

mask2Ֆորում թատրոն խմբակներ

2015 – 2019թթ․ ընթացքում՝

  • Շահառու 7 համայնքներում ձևավորվել են Ֆորում թատրոն խմբակներ, որոնց մասնակցում են ավելի քան 220 դպրոցականներ։
  • Համայնքների թվով 7 ուսուցիչներ համապատասխան վերապատրաստման դասընթացներ անցնելուց հետո ստանձնել են խմբավարների պարտականություններ։
  • Մշակվել են ընդհանուր թվով 20 սցենարներ, որոնցում բարձրաձայնվել են համայնքներում առկա ամենատարբեր հիմնախնդիրներ և կոնֆլիկտային իրավիճակներ։
  • Կազմակերպվել են ավելի քան 25 ներկայացումներ և հանրային քննարկումներ։
  • Կազմակերպվել են 12 փոխայցելություններ շահառու համայնքների ֆորում թատրոնների խմբակների միջև։
  • Անցկացվել է 2 համատեղ հանդիպում և համաժողով՝ խմբակների ավելի քան 150 անդամների, խմբավարների, դպրոցների ուսուցիչների ու տնօրենների, ինչպես նաև համայնքների անդամների մասնակցությամբ։

 

Խաղաղաշինության Տարածաշրջանային Հարթակpbrp logօ

2017 – 2019թթ․ ընթացքում՝

  • Հարթակի գործունեության մեջ ներգրավվել են Խաղաղաշինության բնագավառում գործունեություն իրականացնող 5 գործընկեր կազմակերպություններ Հայաստանից, Վրաստանից և Ղրղզստանից։
  • Կնքվել է Համագործակցության հուշագիր Հարթակի անդամ 5 կազմակերպությունների միջև։
  • Անցկացվել են 3 համատեղ աշխատանքային հանդիպումներ։
  • Ստեղծվել է Հարթակի կայք էջը՝ pbrp.info
  • ԿՀԶ ՀԿ կողմից տրամադրած դրամաշնորհային ֆինանսավորմամբ  Հայաստանի և Վրաստանի գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվել են 3 ծրագրեր։

 

Exhibition logo

Ամենամյա նկարչական մրցույթներ

2015 – 2018թթ․ ընթացքում

 

  • Անցկացվել են Խաղաղության թեմաներով համահայկական 3 նկարչական մրցույթներ։
  • Մրցույթներին մասնակցել են  ընդհանուր թվով 1040 դպրոցականներ Հայաստանի բոլոր մարզերի 195 դպրոցներից։
  • Նախագծվել և պատրաստվել են մրցույթի խորհրդանշան և հատուկ մրցանակային գավաթ։
  • Մրցանակային տեղեր զբաղեցրած աշխատանքների հիման վրա տպագրվել են բացիկներ և օրացույցներ, որոնք տարածվել են Հայաստանում և նրա սահմաններից դուրս։
  • Ցուցահանդեսները և դպրոցականների պարգևատրման արարողությունները կազմակերպվել են ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում և Հայկական բարեգործական ընդհանուր միության գրասենյակում։
  • Մրցանակային տեղեր զբաղեցրած 15 երեխաներ պարգևատրվել են հատուկ մրցանակներով և նվերներով, իսկ լավագույն աշխատանքների 175 հեղինակներ ստացել են պատվոգրեր և խրախուսական նվերներ։
  • Ցուցահանդեսների բացման արարողություններին մասնակցել են ավելի քան 500 ծնողներ, ուսուցիչներ, Հայաստանում գտնվող տարբեր դեսպանությունների ներկայացուցիչներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
  • Հայ դպրոցականների նկարչական աշխատանքները ցուցադրվել են նաև Ժնևի միջազգային դպրոցում, Բեռլինի BfdW գլխավոր գրասենյակում, Հայաստանում Գերմանիայի դեսպանությունում, Գյումրու Հայորդյաց տանը և այլն։

 

Բիզնես ծրագրեր

2015-2019թթ․ ընթացքում՝

  • 9 բիզնես դասընթացներ թվով 35 գյուղի կանանց և տղամարդկանց համար
  • 6 խորհրդատվական հանդիպումներ
  • Ֆինանսավորված 9 բիզնես գաղափարներ, որոնցից 8-ը ղեկավարվում են կանանց կողմից։