Գործընկերներ

 ԿՀԶ ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր պատրաստակամություն են հայտնել համագործակցել եւ աջակցել կազմակերպությանը՝ Հայաստանում կայուն եւ ավելի խաղաղ միջավայր կառուցելու գործում:

EED/BfDW,Church Development Service/Bread for the World

logo BfDW

EED/BfDW, «Եկեղեցիների զարգացման ծառայություն/Հաց աշխարհի համար»-ը Գերմանիայում գործող բողոքական եկեղեցիների կազմակերպություն է: Կազմակերպությունն աջակցում է եկեղեցիների, քրիստոնյա եվ աշխարհիկ կազմակերպությունների զարգացմանն ուղղված աշխատանքներին ֆինանսական նվիրատվությունների, մարդկային ռեսուրսների ներգրավվածության, կրթաթոշակների եվ խորհրդատվական ծառայությունների միջոցով:  Աշխարհասփյուռ այս գործընկերությամբ EED/BfDW-ը իր մասնակցությունն է բերում արդար, ազնիվ հասարակության ձեվավորմանը: Վերջինս խրախուսում եվ քայլեր է ձեռնարկում մարդկանց պատրաստակամությունը բարձրացնելու եվ ավելացնելու ուղղությամբ, որպեսզի նրանք ոտքի կանգնեն՝ հաղթահարելու համար աղքատությունը, կարիքը, հետապնդումը եվ բռնությունը:

http://www.brot-fuer-die-welt.de/home.html

 

 

ICCO, Interchurch organization for development cooperation

ICCO_LogoICCO – Համագործակցությունը զարգացնելու միջեկեղեցական կազմակերպություն
ICCO-ն աշխատում է Աֆրիկայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի եվ Հարավային Եվրոպայի 53 երկրներում: Նրանք լայնամասշտաբ ֆինանսական աջակցություն եվ խորհրդատվություն են տրամադրում տեղական կազմակերպություններին եվ ցանցերին, որոնք աշխատում են առաջնային սպասարկման ծառայություններից ավելի հեշտ օգտվելու, կայուն տնտեսական զարգացման հասնելու եվ խաղաղության ու ժողովրդավության հիմքերն ամրապնդելու ուղղությամբ: ICCO-ը նաեվ համախմբում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող մարդկանց Նիդերլանդներում եվ այլ զարգացող երկրներում:

http://www.icco.nl/nl/

 

 

Global Fund for Women

Global Fund logoԳլոբալ հիմնադրամ կանանց համար
«Գլոբալ հիմնադրամ կանանց համար»-ը ստեղծվել է Կալիֆորնիայի Պալո Ալթո քաղաքում 4 խիզախ կանանց կողմից: Չորսն էլ համոզված էին, որ կանանց իրավունքները եվ արժանապատվությունը կարեվոր դեր ունեն սոցիալական, տնտեսական եվ քաղաքական փոփոխության գործում ձեռնարկվող քայլերի գլոբալ օրակարգի առաջխաղացման հարցում: Կանանց խմբերի եվ մարդու իրավունքների ֆինանսավորման  ոլորտում բարերարների հետաքրքրության պակասից ահաբեկված՝ նրանք հարթեցին նոր ուղի՝ հիմնելով մի կազմակերպություն, որը ֆինանսավորելու էր բացառապես կանանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին, եվ որի նմանը 80-ականների սկզբներին գոյություն չուներ:

 http://www.globalfundforwomen.org

 

 

Open Society Foundation

OSF logoԲաց հասարակության հիմնադրամներ
Հիմնադրամն աշխատում է կառուցել ուժեղ և հանդուրժող հասարակություն, որն ունի հաշվետու կառավարություն և բաց համակարգ՝ ապահովելով բոլոր մարդկանց մասնակցությունը: Նրանց նպատակն է հզորացնել օրենքի ուժը, հարգանքը մարդու իրավունքների, ազգային փոքրամասնությունների, տարակարծությունների, ժողովրդավար ճանապարհով ընտրված կառավարությունների և քաղաքացիական հասարակության նկատմամբ, որն օգնում է կառավարական լծակները հսկողության տակ պահել: Նրանք հանդես են գալիս նախաձեռնություններով, ինչպիսիք են արդարադատության, կրթության, հանրային առողջապահության և անկախ լրատվության առաջխաղացումը:

http://www.opensocietyfoundations.org

 

 

Giving Women Network

Giving women

«Giving Women»-ը բարերարությամբ զբաղվող կանանց ցանց է, ովքեր միավորել են իրենց ժամանակը, գիտելիքները, մասնագիտական փորձառությունը, ֆինանսական միջոցներն ու գաղափաները առավել տեղեկացված եվ արդյունավետ դոնորներ/նվիրատուներ լինելու համար: Կազմակերպությունը կամուրջ է ստեղծում աջակցության կարիք ունեցող եվ աջակցություն տրամադրող կանանց եւ կազմակերպությունների միջեվ:

«Giving Women»-ի առաքելությունն է սատարել կանանց ուղղված կամ վերջիններիս կողմից ստեղծված ծրագրերը, ինչպես նաեւ կիսվել գիտելիքներով ու ռեսուրսներով բարերար կանանց հետ՝ առավել արդյունավետ դոնորներ դառնալու նպատակով:

http://givingwomen.ch/